ՀՀ նախագահի հրամանագրով` Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրամանագիրը հրապարակված ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում: