Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ-Ջավադ Զարիֆը պատրաստվում է նոյեմբերի 25-ին մեկնել Մոսկվա՝ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու ռուս-իրանական փոխադարձ հետաքրքրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Իրանի ԱԳ նախարարը մոսկովյան այցի շրջանակում Լավրովի հետ կքննարկի նաև ԼՂ հարցը
Նշվում է, որ դիվանագետները քննարկումներ են ունենալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի(ԳՀՀԾ), Սիրիայի, Աֆղանստանի և Պարսից ծոցում վերջին զարգացումների մասին:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այցի օրակարգում են նաև էներգիայի, տրանսպորտի, մշակութային հարաբերությունների ընդլայնման, տնտեսական խնդիրների շուրջ քննարկումները: