Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչով կդիմի Ֆրանսիայի ԱԳ նախարարությանը։
Փարիզի քաղաքապետն Արցախի անկախության ճանաչման կոչով կդիմի Ֆրանսիայի ԱԳՆ-ին
Ելույթ ունենալով Փարիզի խորհրդի նիստում՝ քաղաքապետը նշել է, որ մտադիր է դիմել Ֆրանսիայի արտգործնախարարին՝ «առաջարկելով ճանաչել Արցախի Հանրապետությունը և համագործակցություն հաստատել երկրի հետ»։
Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը, այդ մասին հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն։
Նոյեմբերի 6-ին Կորսիկայի վեհաժողովը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ՄԱԿ-ի և ԵՄ-ի բոլոր երկրներին ճանաչել Արցախի Հանրապետությունը: