Artsakhpress

Հասարակական

Այսօր նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է

Փանոս Թերլեմեզյանը ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։

Այսօր նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է

Այսօր  նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։ 1889 թ. հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և1890 թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։

1893 թ. փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։ 1894 թվականին  Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ 1895 թվականին մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1897 թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվումԹիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից 1898 թվականին գաղտնի մեկնում է Փարիզ և 1899 թվականին  ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։

1904 թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, 1905 թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։ Փ. Թերլեմեզյանը սկսած 1907 թ., դարձյալ սկսում է ճանապարհորդել տարբեր երկրներ և իր ստեղծագործությունը հարստացնում է նոր կտավներով։ Լինում է Եգիպտոսում, Փարիզում, Պոլսում, Իզմիրում, Բուրսայում, Կուտինայամ և, վերջապես, 1915 թ. իր ծննդավայր Վանում։

Թերլեմեզյանն 1908-1910 թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է Շիրվանզադեի դիմանկարը։ 1910թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի,Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։ Փ. Թերլեմեզյանը լայն ծանոթություն է հաստատում իր շրջանի հայ առաջավոր մտավորականների` Հ. Թումանյանի, Գ. Բաշինջաղյանի, Կոմիտասի, Ե. Թադևոսյանի և ուրիշների հետ։ Լինում է Դսեղում, մեծ լոռեցու հետ անցնում է Լոռին, գնում որսի։ Հ. Թումանյանին նկարում որսորդական զգեստով։


1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։ 1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։

1915 թ. Վանի հերոսական պաշտպանությանը ակտիվ մասնակցելուց, ծննդավայրի հանդեպ քաղաքացիական պարտքը սրբությամբ կատարելուց հետո Թերլեմեզյանը անցնում է Անդրկովկաս, ապա՝ Պոլիս, Իտալիա, նորից Փարիզ և 1923թ. մեկնում է Ամերիկա, ուր մնում է մինչև 1928թ., մինչև մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան վերջնական վերադարձը։
1923 թ. նա ուղևորվում է Ամերիկա։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։
1924 թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։


1928-1930 թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։  Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Փ. Թերլեմեզյանի կտակի համաձայն Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնվել է շուրջ 800 աշխատանք:

Թերլեմեզյանի ստեղծագործությունը համահնչուն էր իր ապրած ժամանակաշրջանի տրամադրություններին և գեղարվեստական ձևերի ռեալիստական արտահայտությամբ մատչելի ժողովրդի լայն խավերին։ Այդ է պատճառը, որ նրա արվեստը բարձր գնահատվեց ժողովրդի կողմից և սիրելի դարձավ բոլորին։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search