Artsakhpress

Հասարակական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական

Վերջին մեկ օրում ավելի քան 1800 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ երեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է tert.am-ը:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են վերադարձող փախստականների անվտանգությունը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական, որոնք հեռացել էին իրենց տներից մարտական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ իրենց նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան13 հազար բնակիչ»,- տեղեկացրել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Բացի այդ, ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների որոնման և փոխանակման գործընթացը:  

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search