Հայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր լարվածություն կա:
Հայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր լարվածություն կա. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը ԼՂՀ–ում հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության միջադեպին: «Այս մի զոհն էլ հերթական ապացույցն է, որ անկայուն է իրավիճակը։ Մեր գործողությունները կերևան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Նշված խախտումների արդյունքում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը: