ՌԴ-ն ամեն կերպ կձգտի պահպանել հրադադարի ռեժիմը:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ՌԴ-ն ամեն կերպ կձգտի պահպանել հրադադարի ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Չնայած ընդամենը երկու շաբաթ է անցել եռակողմ հայտարարության ընդունման օրից, բայց բազմաթիվ են դրա դրույթներն աղճատելու եւ գործընթացները նախանշված ձեւաչափերից շեղելու փորձերը: Բայց մյուս կողմից էլ, չնայած պարբերաբար նկատվող նմանատիպ փորձերին, խաղաղապահ բուն գործընթացներն Արցախի Հանրապետության տարածքում հարթ են ընթանում: Սա խոսում է այն մասին, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, իսկ այդ գործընթացում թուրքական կողմի ավելիին հասնելու պարբերական ձգտումներին կհակադրվեն եռակողմ հայտարարության հիմքում դրված փաստարկները»: