Artsakhpress

Քաղաքական

Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար

Գերմանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար:

Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար

Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Բերբել Կոֆլերի հայտարարության մեջ, փոխանցում է news.am-ը:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ վեց շաբաթ տեւած կատաղի մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերվեց զինադադարի պայմանագիր: Ես շնորհակալ եմ ԿԽՄԿ-ի անխոնջ ներգրավվածության եւ աշխատանքի համար, որին (ԳԴՀ) կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել: Օգնությունը փոխանցելու համար անհրաժեշտ է, որ ԿԽՄԿ-ն եւ այլ մարդասիրական կազմակերպություններ անարգել հասանելիություն ունենան մարդկանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա -24» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի կատարած այցի ժամանակ, իր աջակցությունն է հայտնել այն առաջարկությանը, որ նպատակային կերպով կամավոր 2 միլիոն եվրոյի ներդրում արվի՝ Լեռնային Ղարաբաղում կազմակերպության աշխատանքի համար: Նախարարը նաեւ հատուկ շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին, որը չի դադարեցրել աշխատանքը ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search