Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի նախագծին, գրել է, որ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։
Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:
Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: