Artsakhpress

Սփյուռք

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիային Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունումը։

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  նշված է ԵՀՀ-ի հայտարարության մեջ։
«Նոյեմբերի 25–ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով որոշում ընդունեց ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Եվրոպայի Հայերի Համագումարը  ողջունում եւ իր գոհունակությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ Սենատին, իրենց այս արդարամիտ որոշման համար, որը գալիս է Հայաստանի, Արցախի եւ  ողջ հայության համար այս նեղ օրերին ապագայի նկատմամբ լավատեսություն եւ հույս ներշնչելու եւ հավատալու որ ի վերջո հաղթելու է արդարությունը:
Այս որոշումը անկասկած խթան կհանդիսանա ոչ միայն Ֆրանսիայի իշխանությունների, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրների համար, ճանաչելու Արցախի անկախությունը եւ նրա ազատ ու անկաշկանդ ապրելու եւ զարգանալու իրավունքը»,- հայտարարությամբ ընդգծել է Եվրոպայի հայերի համագումարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search