Իրանում կարծում են, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության և Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են միևնույն կառուցները
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած պայթյունի և իրանական միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետևում կանգնած են միևնույն կառուցները:
Իրանում կարծում են, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության և Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են միևնույն կառուցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ն, նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ դրանում կա սիոնական ռեժիմի դերը»:
«Կարելի է ասել, որ Նաթանզում տեղի ունեցածի և վերջին դեպքի հետևում կանգնած են միևնույն ուժերը: Ամենայն հավանականությամբ, դերակատարություն ունի նաև սիոնական ռեժիմը»,- պաշտոնյային մեջբերում է իրանական «ԻԼՆԱ» գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ՊՆ-ն հաստատել էր, որ Ֆահրիզադեն ղեկավարել է նախարարությանը կից հետազոտությունների և նորարարությունների կազմակերպությունը:
Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Նազանթի միջուկային կառույցում հզոր պայթյուն էր տեղի ունեցել հուլիսին, ինչի արդյունքում ոչնչացել էր ուրանի հարստացման կենտրոնի ցենտրիֆուգների հավաքման բլոկը: