Artsakhpress

Քաղաքական

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Բելգիայի հայերի կոմիտեից։
«Նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն  արտացոլվում է  հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը  դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման  և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։

Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական  ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։

Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը,  զերծ մնալ տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից,  ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։  

Մյուս կողմից, խորհրդարանականները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում տեսնել միջազգային այլ դերակատարների ներկայություն, մասնավորապես, խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը  նպաստելու նպատակով։ Նրանք նաև կոչ են անում Բելգիայի կառավարությանը, Եվրամիության հետ մեկտեղ, նպաստել փախստականներին հումանիտար օգնության տրամադրման և ռմբակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները վերացնելու գործողություններին։

Խորհրդարանականները պահանջում են նաև գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը պատերազմական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև մեղավորների դատապարտման ու պատժելու ուղղությամբ։ Նրանք, ի վերջո, պահանջում են գերիների և զոհվածների աճյունների վերադարձ՝ Ժնևյան կոնվենցիայի համաձայն։

Բանաձևի նախագծի առաջարկն արվել էր պատգամավոր Միշել դե Մակտի կողմից խորհրդարանական մեծամասնության համար, որին մասնավորապես աջակցել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան  Հովը և փոխնախագահ  Սամյուել Կոգոլատին։ Այս տեքստը փոխարինեց բանաձևի այն առաջարկին, որն ի սկզբանե ներկայացրել էր պատգամավոր Ժորժ Դալմանը  դեռևս հոկտեմբեր ամսին, որին սատարել էին պատգամավորներ Պիտեր դը Ռուվերը և Ֆրանսուա դե Սմեդը։

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձևի ընդունումը և շնորհակալություն հայտնում ինչպես կառավարության մեծամասնության, այնպես էլ  ընդդիմադիր խորհրդարանականներին,  որոնց համատեղ աշխատանքն որոշիչ դեր խաղաց բանաձևի մշակման և ընդունման հարցում փոխզիջման գալու համար։

Եթե խոհրդարանը լիագումար նիստոով հաստատի  այս բանաձևը, այդպիսով միանշանակ ցույց կտա, որ Բելգիայի խորհրդարանը կարող է ինքնավստահ և կառուցողական դեր խաղալ միջազգային քաղաքականության մեջ՝ առանց դավաճանելու երկրի մարդասիրական արժեքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search