Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 3 ահաբեկչական տարր է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել: