ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի առաջարկությամբ Արցախի պետական համալսարանի ուսանողական հանրակացարանում կբնակվեն Հադրութի շրջանից և մյուս բնակավայրերից տեղահանված շուրջ 100 բնակիչներ:
ԱրՊՀ հանրակացարանում կբնակվեն Հադրութի շրջանից և մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հանրակացարանում մինչ այդ բնակվում էին շուրջ 120 ուսանողներ Արցախի պետական համալսարանից և այլ բուհերից:
‹‹Որոշումը դարձյալ բխում էր ռազմական դրությունից՝ հաշվի առնելով ստեղծված անելանելի վիճակը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Համոզված եմ ուսանողները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը››,- ավելացրել է Ա. Սարգսյանը: