ԵՄ-ն հետևողականորեն շարունակելու է խստացնել պատժամիջոցային ճնշումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ, եթե նա հրաժարվի ընդդիմության հետ երկխոսությունից:
«ԵՄ-ն կխստացնի Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները, եթե նա հրաժարվի երկխոսել ընդդիմության հետ». Մաաս
Ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին, ԵԱՀԿ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը։
«Առաջարկները սեղանին են։ Մեզ մոտ հիմա չի ստեղծվում տպավորություն, որ Մինսկը դրանց արձագանքում է, ուստի ԵՄ-ում մենք շարունակելու ենք մեր բռնած ուղին», - ասել է Մաասը՝ հավելելով, որ եթե Մինսկում շարունակեն հրաժարվել երկխոսության առաջարկներից, ապա իրենք ստիպված են լինելու պատժամիջոցներ կիրառել։
«Դա կհանգեցնի միայն նրան, որ Բրյուսելում մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցային ճնշումը Լուկաշենկոյի վրա», - շեշտել է Մաասը։a