Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իսրայելի և Մարոկկոյի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը «պատմական խաղաղություն» որակելու և դրա կնքմանն իր անմիջական մասնակցությունն ունենալու համար:
Նեթանյահուն Մարոկկոյի հետ հարաբերությունների կարգավորումը «պատմական խաղաղությանն» ուղղված քայլ է որակել
«Ես միշտ հավատացել եմ, որ այս պատմական հաշտությունը մի օր տեղի կունենա և միշտ աշխատել եմ այդ ուղղությամբ»,- հայտարել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մարոկկոն և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել իրենց հարաբերությունները՝ ամերիկյան միջնորդությունից հետո:
Նշենք, որ օգոստոսից ի վեր Մարոկկոն դարձել է 4-րդ արաբեկան երկիրը՝ ԱՄԷ-ից, Բահրեյնից և Սուդանից հետո, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: