Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել են շարունակել Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու՝ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները։
Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին չի հաջողվել համաձայնության գալ Brexit-ի շուրջ. բանակցությունները կշարունակվեն
Ըստ Մեծ Բրիտանիայի առաջնորդի՝ որոշ առանցքային հարցերի շուրջ դեռ լուրջ տարաձայնություններ կան։ Դրանք հիմնականում կապված են Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետագա տնտեսական հարաբերությունների հետ
Պաշտոնական Բրյուսելի պնդմամբ՝ Բրիտանիան չի կարող ազատ մուտք ունենալ դեպի Եվրամիության ներքին շուկա, սակայն միևնույն ժամանակ չենթարկվել եվրոպական կարգավորող մարմիններին։
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս է եկել 2020 թվականի հունվարի 31-ին՝ դուրս գալու պայմանների շուրջ եռամյա բանակցություններից հետո։ Կողմերը համաձայնության էին եկել մինչև այս տարվա վերջ անցումային շրջանի մասին, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վրա տարածվում էին բոլոր եվրոպական նորմերը, նորառյալ՝ միասնական եվրոպական շուկայի կանոններով առևտուրը։ Մինչև անցումային շրջանի ավարտը կողմերը պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն հետագա հարաբերությունների ձևաչափի շուրջ, որի շրջանակներում էլ նախատեսվում է կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիր: