Artsakhpress

Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնել նվիրատուներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որով շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին, ովքեր սատար են կանգնել և շարունակում են սատար կանգնել հայրենիքին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնել նվիրատուներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնել նվիրատուներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացնում ենք «Հայաստան» հիմնադրամի հաղորդագրությունը:
««Հայաստան» համահայկական հիմնադրամը վերստին շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, ովքեր սատար կանգնեցին ու շարունակում են կանգնել հայրենիքին այս ծանր օրերին։ Խոսքը թե՛ ս.թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած համազգային դրամահավաքի և թե՛ նոյեմբերի 26-ին Գոհաբանության օրը կայացած տարեկան հեռուստամարաթոնի մասին է, որի ընթացքում հավաքագրվեց շուրջ 23 միլիոն ԱՄՆ դոլար։
Միևնույն ժամանակ, շնորհակալություն ենք հայտնում սփյուռքի այն բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին և անհատներին, որոնք համազգային դրամահավաքին միացան այլընտրանքային արշավներով, որոնց ընթացքում հավաքագրված գումարները փոխանցվեցին հիմնադրամի ցանցին։
Այդպիսի նախաձեռնությունների թվում էին նաև ՀԲԸՄ-ի, OneArmenia-ի, Armenia Aid-ի  և այլոց կազմակերպած դրամահավաքները, որոնց տեխնիկական ու բովանդակային կազմակերպմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամը ոչ մի ներգրավվածություն չի ունեցել։ Օրինակ, հոկտեմբերի 10-ի Armenia Aid անունը կրող դրամահավաքի կազմակերպիչները կապի մեջ են եղել միմիայն Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund Inc.-ի հետ, որն ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող հիմնադրամի ցանցում ներգրավված համագործակից կազմակերպությունն է Արևմտյան ափում:
Այդ դրամահավաքի ընթացքում հավաքագրված գումարները Armenia Fund Inc.-ի կողմից մաս մաս, ըստ փաստացի մուտքերի, հաղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին և աստիճանաբար ավելացվել դրամահավաքի ընդհանուր թվին: Ինչ վերաբերում է Armenia Fund Inc.-ի կողմից մուտքագրված անկանխիկ և կանխիկ մուտքերին, ապա Armenia Fund Inc.-ն իր կայքում հրապարակված «Հաճախ տրվող հարցեր»-ի պատասխաններում մանրամասնել է նվիրատվությունների մուտքագրման գործընթացը և հավաստիացրել, որ բոլոր նվիրատվությունները պաշտոնապես ճանաչվել են, իսկ նվիրատուները ստացել են հավաստիացման ու շնորհակալական նամակներ: Այս և նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի վերաբերյալ բոլոր մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ https://www.armeniafund.org/newsroom/frequently-asked-questions/:
Վերստին անդրադառնալով պատերազմի թեժ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված գումարներին, վերահաստատում ենք, որ այդ գումարների վերաբերյալ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդն  առցանց քվեարկությամբ կայացրել է համապատասխան որոշումներ, որոնք հրապարակված են հիմնադրամի կայքում հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/hy/1606218447: Ինչ վերաբերում է այդ գումարների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու հիմքերին, դրանք հստակ ձևակերպված են Հիմնադրամի վերջին մեկ ամսում տրված բազմաթիվ պարզաբանումներում https://www.himnadram.org/hy/1606218447  ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.11.2020թ. արված հայտարարությունում https://bit.ly/3nkE0j2»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search