Artsakhpress

Քաղաքական

ԵՄ-ն պատրաստ է ԼՂ հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության խորհրդի երրորդ նիստը։

ԵՄ-ն պատրաստ է ԼՂ հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել

ԵՄ-ն պատրաստ է ԼՂ հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, այն նախագահել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի մասնակցությամբ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Գործընկերության խորհուրդը  գնահատել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, որն ընդգրկում է  համագործակցության լայն շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտային ուղղություններում։  Քննարկվել են նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր այլ թեմատիկ ուղղություններ: ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական  լիակատար  հանձնառությունը համատեղ օրակարգին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:
Գործընկերության խորհուրդն անդրադարձել է COVID-19 համավարակի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին՝ ընդգծելով ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կյանքի և կենսամիջոցների պաշտպանությանը, հասարակությունների և տնտեսության վերաբացմանը։
ԵՄ-ը և Հայաստանը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ԵՄ-ի դերը վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր:
«ԵՄ-ն ողջունում և աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետամուտ լինելու և մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը, չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը», - նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը: «ԵՄ-ն, ի լրումն մինսկի խմբի համանախագահների ջանքերի, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի  հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության և վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»:
«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության:  COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:
«Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ՝ Եվրոպական միությունը հրապարակել էր զեկույց 2019 թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին։ Զեկույցում ընդգծվում է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման Հայաստանի առաջընթացը, նրա հետևողականությունը ներպետական բարեփոխումների հանձնառությանը և ԵՄ-ի առանցքային դերը՝ դրանց աջակցման գործում։
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը կայացավ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպման նախօրյակին: Հանդիպումները վերահաստատում են տարածաշրջանի երկրների հետ ԵՄ գործընկերության կարևորությունը և ԵՄ-ն աջակցությունը տարածաշրջանի վերականգնման և տևական խաղաղության հաստատման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search