Artsakhpress

Հասարակական

Նորշենն ապահովվել է խմելու ջրով (Լուսանկարներ)

Պատերազմի հետևանքով Մարտունու շրջանի Նորշեն գյուղում խմելու ջրի հարցը դարձել էր օրակարգային:  Պատճառը էլեկտրականության բացակայությունն էր, ինչի արդյունքում ջուրը ավազանից չէր մատակարարվում բնակիչներին:

Նորշենն ապահովվել է խմելու ջրով (Լուսանկարներ)

Նորշենն ապահովվել է խմելու ջրով (Լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ Նորշենում տեղադրվել է դիզելային գեներատոր, որի շնորհիվ արդեն մի քանի օր է՝ գյուղում լուծվել է խմելու ջրի հարցը:

Нет описания.

Нет описания.«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նորշեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանն ասել է, որ խմելու ջրի մատակարարումը շատ կարևոր է բնակիչների կենսական նշանակության հարցերի լուծման համար, քանի որ պատերազմի օրերին, երբ էլեկտրականության հետ կապված հարցեր էին առաջացել, համայնքը զրկված էր ջուր ունենալու հնարավորությունից, և ջրի մատակարարումն իրականացվում էր աղբյուրների ու մոտակա բնակավայրերի միջոցով:

Нет описания.365 բնակիչ ունեցող Նորշեն գյուղում 85 ընտանիք է ապրում: Համայնքի ղեկավարը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե դեռևս քանի ընտանիք չի վերադարձել Նորշեն, քանի որ գյուղը, որպես այդպիսին, վնասներ չի կրել, իսկ բնակիչներն էլ շարունակում են ամուր պահել թիկունքը, չնայած որ սահմանային հեռավորությունը հակառակորդից դարձել է 1.1 կմ:

Нет описания.

Нет описания.Մեզ հետ զրույցում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան ծրագրերի կառավարիչ Էդվին Գրիգորյանն ասել է, որ այն համայնքները, որոնք ինքնահոս ջուր չունեն և օգտվում էին պոմպակայաններից, այսօր կանգնած են նմանատիպ խնդրի առաջ:

«Հիմնական պատճառը կապված է էլեկտրականության բացակայությամբ առաջացած խնդիրների հետ. օրերով հոսանք չունենալը, իսկ ունեցած դեպքում էլ շատ թույլ լինելը չի բավարարում, որպեսզի բնակիչները կարողանան օգտվել խմելու ջրից, ուստի հիմնադրամը շատ կարճ ժամկետում ձեռնամուխ է եղել խնդրի կարգավորմանը և ձեռք է բերել 65 Կիլովատտ հզորությամբ դիզելային գեներատոր»,- նշել է Է. Գրիգորյանը:

Нет описания.Нет описания.«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան ծրագրերի կառավարիչը նշում է, որ անցած 15 տարիների ընթացքում, հիմնական աշխատանքները կենտրոնացրել են Քաշաթաղի շրջանում. ցավոք, այսօր ամեն ինչ անցել է հակառակորդի վերահսկողության տակ: Միաժամանակ հույս է հայտնում, որ այսուհետ բոլոր հնարավորությունները կկենտրոնացնեն, որպեսզի օգտակար լինեն Մարտունու շրջանին, որն այս պատերազմի արդյունքում տուժել է ամենից շատ:

Нет описания.Ըստ Է. Գրիգորյանի՝ այս պահին հիմնադրամի աշխատակիցների կողմից Մարտունու շրջանի մի շարք գյուղերում իրականացվում են ուսումնասիրություններ՝ վնասների չափը գնահատելու և առաջիկայում, ըստ այդմ, վերականգնմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search