Մարտունու շրջանի Սոս գյուղում պատերազմական գործողությունների ավարտից հետո 1035 բնակչից վերադարձել է 900-ը:
Սոսի բնակիչների մեծ մասն արդեն վերադարձել է. համայնքի ղեկավարն անդրադարձել է գյուղում տիրող իրավիճակին (Լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:
Ինչպես Արցախի այլ համայնքներում, Սոս գյուղում ևս տեղավորվել են 8 ընտանիքներ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից, մասնավորապես՝ Հադրութի շրջանի Ազոխ, Հադրութ, Մեծ Թաղեր, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Ակնաղբյուր և Մարտունու շրջանի Շեխեր համայնքներից:
Օրակարգային հարցերի շարքում Հ. Գրիգորյանն առանձնացրել է էլեկտրականության բացակայությունը, որը հատկապես ձմեռային շրջանում շատ խիստ զգացնել է տալիս: