Նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է ժամանել 540 մարդ:
Նախօրեին Արցախ է ժամանել 540 մարդ․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Բացի այդ, խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։