Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հայտարարել է, որ Հունաստանը «վախենում է» Թուրքիայի հետ բանակցություններից
«Հունաստանը վախենում է Թուրքիայի հետ բանակցություններից և ապավինում է ուրիշների օգնությանը»․ Աքար
Խոսելով Հունաստանի հետ բանակցություների հեռանկարի և ծովային գոտիների սահմանազատման մասին` Աքարն ասել է. «Մենք այդ ամենին ասում ենք «այո», սակայն հունական կողմը չի ցանկանում մասնակցել բանակցություններին: Ինչո՞ւ։ Քանի որ նրանք չեն ցանկանում, վախենում են։ Ինչո՞ւ են վախենում։ Քանի որ նրանք սխալ են, մենք՝ ճիշտ»։
«Ինչո՞ւ են այդպես վարվում։ Քանի որ նրանք ապավինում են ոչ թե իրենց, այլ նրանց օգնությանը, ովքեր կանգնած են իրենց հետևում»,- ասել է նա՝ նկատի ունենալով ԵՄ-ում երկրի գործընկերներին՝ հավելելով, որ «Հունաստանը չպետք է այդքան հույս դնի նրանց վրա»։