Կաննի միջազգային կինոփառատոնը կարող է տեղի ունենալ 2021 թվականի ամռանը, եթե համաճարակային պայմանները թույլ տան:
Կաննի կինոփառատոնը կարող է կայանալ ամռանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ փառատոնի կազմակերպիչների, միջոցառումը նախատեսված է իր սովորական ամսաթվին`մայիսին, հնարավոր է` մայիսի 11-22-ը: Հնարավոր է նաև հետաձգվի հունիսի կամ հուլիսի վերջերը, փոխանցում է Panorama.am-ը:
2020 թվականին կորոնավիրուսային համաճարակի պատճառով Կաննի ավանդական կինոփառատոնի փոխարեն անցկացվել է դրա մինի տարբերակը, որի ժամանակ ցուցադրվել է հիմնական ծրագրի չորս ֆիլմ: Ցուցադրությունը տեղի է ունեցե հոկտեմբերի 27-29-ը: