Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 48 հազար փախստական վերադարձել է Արցախ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ըստ հաղորդման՝ մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 225 արցախցի։ Ընդհանուր առմամբ մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 59 փախստական։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։