Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ խմբավորումների`Սիրիայի տարածքում գտնվող դիրքերին:
Ռուսական օդուժը Սիրիայում խոցել է թուրքամետ զինյալների դիրքերն և նավթատարերը
Ավիահարվածները սկսվել են շաբաթ առավոտյան և ուղղված են եղել Հալեպի և Լաթաքիայի նահանգներում գտնվող դիրքերին:
Սրան հաջորդել է Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներին պատկանող բեռնատարերի խոցումը, որոնցով Սիրիայից դուրս են բերվում նավթային պաշարները:
Ինչպես նշում է լրատվականը, սա, ամենայն հավանականությամբ, ավելի վաղ ռուսական զորքերի վրա տեղի ունեցած հարձակման պատասխանն է:
Հարձակման ընթացքում վիրավորվել է երեք զինվոր: