Artsakhpress

Քաղաքական

Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան:

Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան

Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացելով  նստաշրջանը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
1. ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ),
2. «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):
3. ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական  ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյան ):
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն առաջարկեց՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, հայտարարել ընդմիջում 20 րոպե տևողությամբ:
Ընդմիջումից հետո Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները:
««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը: Վերջինիս փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:
Նախագծով առաջարկվում են՝
• ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000  դրամ,
• կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմի պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք,  որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում,
• զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:
Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային  վճարների գանձումը իրականացնել 2021թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար: Պատասխանելով խորհրդարանականների առաջադրած հարցերին՝ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը տվեց  համապատասխան պարզաբանումներ:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը՝ ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի  նիստի՝ նախագծին տրված 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացությունը:
Արթուր Հարությունյանը հայտարարեց ,որ «Ազատ հայրենիք և ՔՄԴ»  խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:
Մտքերի փոխանակությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ  քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ  դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:
Օրենքի կարգավորումները կտարածվի 2020թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ գլխադասային հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Վերջինս նշեց, որ  ԱԺ պետական-իրավական  մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:
Խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
Օրակարգային վերջին հարցը  ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր, որը ներկայացրեց Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:
Նախարարի փոխանցմամբ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման  հետ:
Օրինագծով առաջարկվում է՝
• Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում,
• Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության , Արցախի Հանրապետության ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար Արցախի Հանրապետության  արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարը:
Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ« Արցախի ժողովրդավարական կուսակցություն»  խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը 16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ  ընդունել է օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը արտահերթ նիստը համարեց փակված:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search