Artsakhpress

Սպորտ

Հայաստանում և Արցախում կանցկացվի մարզական փառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն:

Հայաստանում և Արցախում կանցկացվի մարզական փառատոն

Հայաստանում և Արցախում կանցկացվի մարզական փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր:
 
Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը, մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից.
 

Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցումներն անցկացվում են աթլետիկայի գործող կանոնների համաձայն։

Փառատոնի անցկացման նախնական ժամանակացույցը

1) Կոտայքի մարզ – սեպտեմբերի 10-15-ը (ք. Հրազդան, ք. Աբովյան, ք. Չարենցավան, ք. Նոր Հաճն, ք. Ծաղկաձոր, ք. Բյուրեղավան, ք. Եղվարդ, գ. Գառնի),

2) Գեղարքունիքի մարզ – սեպտեմբերի 11-15-ը (ք. Գավառ, ք. Ճամբարակ, ք. Մարտունի, ք. Վարդենիս, ք. Սևան),

3) Տավուշի մարզ – սեպտեմբերի 13-16-ը (ք. Իջևան, ք. Դիլիջան, ք. Նոյեմբերյան, ք. Բերդ),

4) Լոռու մարզ – սեպտեմբերի 14-18-ը (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, ք. Ստեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Ախթալա, գ. Գուգարք),

5) Շիրակի մարզ – սեպտեմբերի 15-19-ը (ք. Գյումրի, ք. Արթիկ, ք. Մարալիկ, գ. Ամասիա, գ. Աշոցք, գ. Ախուրյան),

6) Արմավիրի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Արմավիր, ք. Էջմիածին, ք. Մեծամոր),

7) Արագածոտնի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Աշտարակ, ք. Ապարան, ք. Թալին),

8) Արարատի մարզ – սեպտեմբերի 17-20-ը (ք. Արտաշատ, ք. Արարատ, ք. Մասիս, ք. Վեդի),

9) Սյունիքի մարզ – սեպտեմբերի 19-23-ը (ք. Կապան, ք. Գորիս, ք. Սիսիան, ք. Քաջարան, ք. Մեղրի),

10) Վայոց ձորի մարզ – սեպտեմբերի 22-26-ը (ք. Եղեգնաձոր, ք. Վայք, ք. Ջերմուկ),

11) Արցախ – սեպտեմբերի 18-21-ը (ք. Ստեփանակերտ, ք․ Ասկերան):

 

Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:

 


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Search