Artsakhpress

Մշակույթ

ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը hունվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Search