Artsakhpress

Սպորտ

Պաշտոնական․ Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը, նրան կօգնի Արմեն Սանամյանը:

Պաշտոնական․ Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ռազմիկ Գրիգորյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է: Որպես մարզիչ՝ նույնպես աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում՝ օգնելով Արթուր Պետրոսյանին: Աշխատել է նաև «Արարատ-Արմենիայում» և «Լոռիում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավորել է «Դիլիջանը», ներկայումս «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն է:
ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ Հայաստանի Մ-19 հավաքականը 2002 թ. ծնված ֆուտբոլիստներից կազմավորված այն թիմն է, որը դեռևս 2020 թ. հոկտեմբերին, Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, պետք է մասնակցեր 2020/2021 առաջնության որակավորման փուլին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր և կկայանա 2021 թ. մարտին՝ Նիդեռլանդներում: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներն են Նիդեռլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Search