Լիբանանի պաշտոնական Ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ինտենսիվ թռչում են Լիբանանի օդային տարածքով:
Իսրայելի ռազմական ինքնաթիռները, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հասել են մայրաքաղաք Բեյրութ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է Tert.am-ը:
Գործակալությունը նշել է, որ ինքնաթիռները թռչում են միջին բարձրության վրա և հասնում մինչև մայրաքաղաք Բեյրութ: Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից` երկրի օդային տարածքի խախտումներ տեղի են ունենում ամեն օր, սակայն Բեյրութի և Հյուսիսային Լիբանանի վրայով թռիչքները հազվադեպ են լինում:
Երկուշաբթի օրը «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը տեսանյութով ցուցադրել էր իսրայելական ռազմաօդային ուժերին պատկանող F-35 կործանիչի թռիչքը Լիբանանի երկնքում: