Artsakhpress

Տնտեսական

Նոր շուկաներ, լուծումներ ու նախագծեր. Ղազախստանում աշխատանքն է սկսել «Almaty Digital Forum»-ը

Յուրաքանչյուր այցելուի ջերմաչափում, ախտահանիչ միջոցների տրամադրում. համավարակի բոլոր կանոնները պահպանելով՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում աշխատանքն է սկսել «Almaty Digital Forum 2021» համաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների, միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Նոր շուկաներ, լուծումներ ու նախագծեր. Ղազախստանում աշխատանքն է սկսել «Almaty Digital Forum»-ը

Նոր շուկաներ, լուծումներ ու նախագծեր. Ղազախստանում աշխատանքն է սկսել «Almaty Digital Forum»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի քննարկումների առանցքում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակում թվայնացման օրակարգի ձևավորումը, թվային վերափոխման նոր ռազմավարություններն ու տեխնոլոգիական միտումները: Մասնակիցներն անդրադառնալու են միջազգային համագործակցության հետագա քայլերին ու հեռանկարներին:

Այս տարի օրակարգը ձևավորվում է` հաշվի առնելով գլոբալ փոփոխությունները, որոնք ծագել են «COVID-19» համավարակով պայմանավորված։

Թվային համաժողովի «Թվային վերբեռնում. Թռիչք դեպի նոր իրականություն» լիագումար նստաշրջանին Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տեսաուղերձով իր ողջույնի խոսքն ուղղեց համաժողովի մասնակիցներին։  Նա ընդգծեց, որ համավարակը մի կողմից բացասական ազդեցություն թողեց տնտեսության, հանրային առողջության վրա,  մյուս կողմից  ամբողջ աշխարհում թռիչքային աճ ունեցավ տեխնոլոգիաների, թվային գործիքների կիրառումը։

«Հեռաբժշկություն, հեռավար կրթություն, ծառայությունների թվայնացում և այլն. այս հարցում զգալի աշխատանք է կատարվել։ Ղազախստանում պետական ծառայությունների 90 տոկոսը էլեկտրոնային տարբերակով են։ Ապագան ինովացիայինն է ու նոր տեխնոլոգիաներինը։ Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև այն, որ թվային հնարավորւթյունները նաև պատասխանատվություն են ենթադրում դրանց խելամիտ օգտագործման հարցում»,-ասաց Ղազախստանի նախագահը։

Թվային կապն այսուհետ ճոխություն չէ, այն պարտադիր բաղկացուցիչ է մեր առօրյայում։ Այս մասին իր տեսաուղերձում նշեց Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բերգե Բրենդեն։ Նա ընդգծեց, որ բիզնեսն ու պետությունը պետք է սերտորեն աշխատեն։ Աշխարհում դեռ կան բավական մեծ թվով մարդիկ, որոնք օֆլայն են ինտերնետի բացակայության պատճառով։ Եվ պետությունները դեռ շատ անելիք ունեն այդ ուղղությամբ։

Google-ի փոխնախագահ Վինտ Սերֆն, ով համարվում է ինտերնետի հայրը, իր տեսաուղերձում ևս ընդգծեց այն, որ տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը զուգահեռ ոչ բոլորն ունեն հնարավորություն օգտվելու համացանցից։ Այստեղ ի հայտ են գալիս անհավասար պայմաններ։ Վինտ Սերֆը հավելեց, որ այդ թույլ կողմն ընդգծվեց հատկապես համավարակի ընթացքում, երբ մարդիկ տարբեր ծառայություններից օգտվելու համար կարիք ունեին ինտերնետի, բջջային հավելվածների օգտագործման։

Բանախոսներն ընդգծում են, որ թվային տեխնոլոգիաների ծավալների ընդլայնմամբ առաջ են գալիս տեղեկատվության անվտանգության խնդիրները։ Շատ են դեպքերը, երբ տեխնոլոգիաների կիրառումը կատարվում է ոչ կառուցողական նպատականերով։ Բանախոսների հորդորն է համատեղել ջանքերն ու գործել սերտ համագործակցությամբ։

Թվային տեխնոլոգիաները Հայաստանում ամենազարգացող ուղղություններից են։ Արդյունքներն ու թվային տվյալները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր ելույթում։

«Թվայնացումը, ինովացիան, նոր տեխնոլոգիաները Հայաստանի կառավարությունը դիտարկում է որպես կարևոր գործիք պետական կառավարման արդյունավետության, բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմաններ ապահովելու տեսանկյունից։ 2020 թվականին Հայաստանի ՏՏ ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով։ 2020 թվականին այս ոլորտում աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով։ Ներկայում ոլորտում առկա է 1200 գործող ընկերություն»,-ասաց վարչապետը։ Նիլոլ Փաշինյանի խոսքով, համավարկը բարդ խնդիր դրեց կառավարության առաջ։ Նման խնդիրների լուծումը հանգեցրեց թվային տեխնոլոգիաների լայն կիրառմանը, նոր մշակույթի ձևավորմանը։ Ըստ վարչապետի՝ Հայաստանում կիրառել են թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները: Համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում:

Հայաստանը նախատեսում է պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։

«Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Միության երկրները կարողացան կիրառել թվային տեխնոլոգիաները` համավարակի պատճառով ծագած խնդիրների մի մասը հաղթահարելու համար: Խոսքը «Ճամփորդում եմ առանց Covid-19» թվային հարթակի մասին է, որը փաստացի փետրվարի 1-ից վերականգնեց քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև: Հայաստանն ի սկզբանե աջակցել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նախագծին, և մենք շնորհակալ ենք հիմնադրամի և Ռուսաստանի ու Բելառուսի կառավարությունների մեր գործընկերներին՝ այս ծրագրի շրջանակում համատեղ ակտիվ աշխատանքի համար»,-հավելեց վարչապետը:
Հայրենի ՏՏ ընկերությունների լուծումները և նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունը, տարածաշրջանային գործընկերների հետ գործարար կապերի խթանումը և թվայնացման նախագծերի հանրահռչակումը ֆորումի հիմնական թեմաներն են: Ֆորումի շրջանակում նախատեսված նախագծերի ցուցահանդեսին հնարավոր կլինի հետևել առցանց։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search