Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ:
Մոսկվան ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Արցախ․ ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Panorama.am-ը։
«Որքանով ես գիտեմ, բանակցություններ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ կազմակերպելու շուրջ։ Հուսով ենք, որ նման ուղևորություն տեղի կունենա մոտ ապագայում և պարզապես կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց պատրաստ է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկել, սակայն Ադրբեջանը համաձայնություն չի տալիս։