Ավելի քան 50 ամերիկացի սենատորներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը բարելավելու համար։
Ավելի քան 50 սենատոր Բայդենին կոչ է արել ճնշում գործադրել Էրդողանի և նրա վարչակազմի վրա (լուսանկարներ)
Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոն Ուայդենի և Հանրապետական կուսակցությունից սենատոր Մարկո Ռուբիոյի գլխավորած երկկուսակցական նամակում ասվում է, որ Թուրքիայի ներսում աճող ճնշման հետ մեկտեղ «այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականությունը նույնպես ավելի ռազմատենչ և ագրեսիվ է դարձել»:
Տասնյակ սենատորներ Բայդենին կոչ են արել «նախագահ Էրդողանին և նրա վարչակազմին հասկացնել, որ երկրի ներսում և արտասահմանում նրանք պետք է անհապաղ դադարեցնեն այլախոհության դեմ բռնաճնշումները, ազատ արձակեն քաղաքական բանտարկյալներին և խղճի բանտարկյալներին»։
Նամակում նաև հղում է արվում Freedom House-ի զեկույցին, որտեղ «Ազատությունն աշխարհում» 2020 թվականի զեկույցում Թուրքիան գնահատվել է աշխարհի «անազատ» երկրներից մեկը։