Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորներն Արցախի Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ:
Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում ռուս սակրավորները վնասազերծել են 400 պայթուցիկ նյութ․ ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա։
Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները, հաղորդում է գերատեսչությունը։