Ամերիկյան Boeing ընկերությունը ծանուցում է ուղարկել բոլոր ավիաընկերություններին՝ խորհուրդ տալով դադարեցնել Pratt & Whitney PW 4000 շարժիչով համալրված 777 մոդելի իրենց բոլոր ինքնաթիռների թռիչքները:
Boeing-ը բոլոր ավիաուղիներին խորհուրդ է տվել դադարեցնել Boeing 777 օդանավերի շահագործումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը, որոշումը պայմանավորված է United Airlines ավիաընկերության տվյալ մոդելի օդանավի հետ տեղի ունեցած միջադեպով:
«Boeing-ն ակտիվորեն հետևում է վերջին իրադարձություններին՝ կապված United Airlines-ի 328 չվերթի հետ: Հետաքննության անցկացման ժամանակահատվածում խորհուրդ ենք տալիս դադարեցնել թռիչքներ իրականացնող ինքնաթիռների գործածությունը, քանի դեռ ԱՄՆ Քաղաքվիացիայի դաշնային վարչությունը չի ավարտել ստուգումները», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը լիակատար աջակցություն է հայտնել Ճապոնիայի և ԱՄՆ-ի ավիակարգավարներին, որոնք արդեն դադարեցրել են տվյալ ինքնաթիռների թռիչքները:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ամերիկյան United Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը, որը Դնեվերից (Կոլորադո) ուղևորվում էր Հոնոլուլու (Հավայներ), չվերթի ժամանակ խնդիրներ է ունեցել՝ կապված շարժիչի աշխատանքի հետ, որից հետո օդանավի արտաքին հատվածից մի մաս պոկվել ու ընկել է բնակելի տների մոտակայքում: