Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` քննարկելով Արցախի շուրջ իրավիճակը:
Պուտինը Արցախի շուրջ իրավիճակը քննարկել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Մենք այսօր ձեզ հետ կքննարկենք ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։