Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, ով վերջին պատերազմի ժամանակ արժանացել է «Մարտական խաչ – I» աստիճանի մեդալի, իր անվան շուրջ տարածվող այն տեղեկությունները, թե իբր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ մարդիկ է հավաքագրում՝ վաղը՝ մարտի 1-ին, ՀՀ վարչապետի կողմից Երևանում կայանալիք հանրահավաքին տանելու համար, լկտի սուտ է որակել։
Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ այս պահին նա նույնիսկ Արցախում չէ, և արդեն երեք օր է գտնվում է Երևանում:
«Ինքս վաղը կվերադառնամ Արցախ և անպայման կփորձեմ գտնել ու պատասխանատվության կանչել իմ մասին նման հերյուրանքներ տարածող լկտի սուտասանին»,- նշել է Ա․ Բալայանը:
Հիշեցնենք, որ «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։
Տեղեկացնենք նաև, որ ավելի ուշ լուրը հերքել էր ԱՀ Նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։