Artsakhpress

Տնտեսական

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով

Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի նկատմամբ աճել է 19.3 տոկոսով, ընդ որում` արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ կազմելով 43 մլն 653.1 հազար դոլար:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
 
Հայաստանից 2021-ի հունվարին կատարվել է 156 մլն 607.2 հազար դոլարի արտահանում՝ նախորդ տարվա 176 մլն 623.6 հազար դոլարի համեմատ: Այսպիսով տարվա առաջին ամսին արտահանումը նվազել է 11.3 տոկոսով:
Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2021-ի հունվարին կազմել է 44 մլն 794.0 հազար դոլար: ԵԱՏՄ երկրներից արտահանման ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին՝ 43 մլն 653.1 հազար դոլար, ինչը 2020-ի հունվարի նկատմամբ ավելի է 20.3 տոկոսով: Հունվարին Բելառուս արտահանման ծավալը, սակայն, նվազել է 27.4 տոկոսով, դեպի Ղազախստան արտահանումն աճել է 24.8 տոկոսով:
Հունվարին դեպի Ուկրաինա արտահանման ծավալը նվազել է էականորեն՝ 68.7 տոկոսով՝ կազմելով 458.2 հազար դոլար: Թեև Ուզբեսկտան կատարած արտահանման ծավալը փոքր է՝ 55.3 հազար դոլար, սակայն այն 14.6 անգամ ավելի շատ է, քան 2020-ի հունվարին արտահանվածը:
Դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 36 տոկոսով՝ կազմելով 27 մլն 773.5 հազար դոլար: Սակայն ԵՄ որոշ երկրներ Հայաստանից արտահանումը հունվարին աճել է զգալիորեն: Օրինակ, Ֆրանսիա արտահանման ծավալը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել է 69.7 տոկոսով՝ կազմելով 562.4 հազար դոլար, Գերմանիա՝ 18.7 տոկոսով՝ կազմելով 5 մլն 331.3 հազար դոլար: 2021-ի հունվարին Հայաստանից Իտալիա կատարվել է 2 մլն 283.9 հազար դոլարի արտահանում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 10.7 տոկոսով: Դեպի Չինաստան արտահանումն աճել է 2.6 անգամ: 
Զգալիորեն նվազել է արտահանումը դեպի Ճապոնիա՝ 97.7 տոկոսով, Շվեյցարիա՝ 51.1 տոկոսով, հարևան Իրան՝ 36.3 տոկոսով՝ կազմելով 3 մլն 434.9 հազար դոլար, Վրաստան՝ 13 տոկոսով՝ կազմելով 2 մլն 748.6 հազար դոլար: 
2021-ի հունվարին Հայաստանից արտահանման ծավալում ամենամեծ մասնաբաժինն ունի հանքահումքային արտադրանքը՝ 60 մլն 899.2 հազար դոլար, այնուհետև պատրաստի սննդի արտադրանքը՝ 31 մլն 113.5 հազար դոլար, հետո՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը՝ 19 մլն 861.8 հազար դոլար: 
2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ էականորեն՝ 3 անգամ աճել է կոշկեղենիգլխարկներիհովանոցների արտահանումը՝ կազմելով  144.5 հազար դոլար: 92.6 տոկոսով աճել է փայտի և փայտյա իրերի արտահանումը, 86.3 տոկոսով աճել է մեքենաներիսարքավորումների և մեխանիզմների արտահանումը՝ կազմելով մլն 491.9 հազար դոլար:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search