Artsakhpress

Տնտեսական

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է

Չնայած հունվար-փետրվարին Հայաստանից արտահանման ծավալը 2020-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 տոկոսով՝ կազմելով 354 մլն 394.2 հազար դոլար, սակայն առանձին երկրներ և հատկապես ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը շարունակել է աճել:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում հենց ԵԱՏՄ երկրներին, որտեղ արտահանվել է 102 մլն 082.8 հազար դոլարի ապրանք: Ընդ որում` նախորդ տարվա նկատմամբ այն ավելի է 2.5 տոկոսով: Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 2.2 տոկոսով՝ կազմելով 98 մլն 100.2 հազար դոլար: Դեպի Ղազախստան արտահանումն աճել է 60.2 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 2.5 անգամ, սակայն ԵԱՏՄ մյուս անդամ պետություն՝ Բելառուս, արտահանման ծավալը ինչպես տարվա առաջին ամսին, այնպես էլ երկու ամիսներին կտրվածքով շարունակում է դեռ ցածր մնալ նախորդ տարվա ցուցանիշից: Հունվար-փետրվարին Բելառուս կատարած արտահանման ծավալը 17.2 տոկոս պակաս է եղել 2020-ի նույն ժամանակահատվածից:
Հունվար-փետրվարին էականորեն՝ 45.2 տոկոսով նվազել է նաև դեպի Ուկրաինա արտահանման ծավալը՝ կազմելով 2 մլն 66.4 հազար դոլար, ԵՄ երկրներից արտահանման ծավալների անկում է գրանցվել դեպի Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա: Փոխարենը էականորեն՝ 20 տոկոսով աճել է արտահանումը դեպի Գերմանիա՝ կազմելով 11 մլն 578.7 հազար դոլար, ավելի քան 46 տոկոսով աճել է դեպի Լեհաստան արտահանումը՝ կազմելով 2 մլն 61.3 հազար դոլար և այլն:
2021-ի հունվար-փետրվարին Միացյալ Նահանգներ արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել է 34 տոկոսով՝ կազմելով 15 մլն 338.7 հազար դոլար: Դեպի Չինաստան արտահանումը աճել է 3.4 անգամ և կազմել 54 մլն 564.4 հազար դոլար:
Ընդ որում` Հայաստանի արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինը շարունակել է ունենալ հանքահումքային արտադրանքը՝ կազմելով 129 մլն 668.8 հազար դոլար, սա նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավելի է 10.7 տոկոսով: Հաջորդ ամենամեծ մասնաբաժինն ունի պատրաստի սննդի արտադրանքը՝ կազմելով 74 մլն 691.0 հազար դոլար, թեև դա նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 13.9 տոկոսով: Հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 47 մլն 365.9 հազար դոլար ծավալով թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, սա նախորդ տարվա նկատմամբ ավելի է 25.2 տոկոսով: Այնուհետև Հայաստանից շատ են արտահանվել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, մանածագործական իրեր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search