Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիներն այս տարի ավելի քան 50  պատվավոր մրցանակներով են վերադարձել Հայաստանի առաջնություններից ու մրցաշարերից

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արցախցի 342 մարզիկ, 29 անգամ տարբեր մարզաձևերից մասնակցելով Հայաստանի Հանրապետության առաջնություններին ու մրցաշարերին, գրավել են, ընդհանուր առմամբ, 57պատվավոր ու մրցանակային տեղեր:

Արցախցի մարզիներն այս տարի ավելի քան 50  պատվավոր մրցանակներով են վերադարձել Հայաստանի առաջնություններից ու մրցաշարերից

Արցախցի մարզիներն այս տարի ավելի քան 50  պատվավոր մրցանակներով են վերադարձել Հայաստանի առաջնություններից ու մրցաշարերից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչությունից: Տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում կազմակերպված առաջնություններին արցախցի 264 մարզիկ մասնակցել է 23 անգամ՝գրավելով 21 մրցանակային տեղ,ընդ որում՝ 6-ական՝ 1-ին և 2-րդ տեղեր, ինչպես նաև 9 մարզիկ նվաճել է մրցանակային 3-րդ տեղ:

Բնութագրությունը հասանալի չէ

Հաշվետու ժամանակահատվածում Արցախից 28 մարզիկ 2 անգամ մասնակցել է Հայաստանում կայացած մրցաշարերի՝ գրավելով 36 մրցանակային տեղ: Նրանցից 19-ը զբաղեցրել է պատվավոր՝ 1-ին հորիզոնականը, 8-ը՝ 2-րդ, 9-ը մարզիկ՝ 3-րդ տեղեր: Ընդհանուր առմամբ՝ արցախցի 50 մարզիկ, 3 անգամ մասնակցելով հուշամրցաշարերի, գրավել է 13 մրցանակային տեղ,ընդ որում՝ 4-ը՝1-ին տեղ, 5-ը՝ 2-րդ,իսկ 4 մարզիկ հուշամրցաշարերում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ըստ մարզաձևերի՝ արցախցի մարզիների մասնակցությունը մրցաշարերին ու առաջնություններին մեծաթիվ է եղել թեթև աթլետիկայից՝37 մարզիկ,որից 7-ը մրցանակային տեղեր են զբաղեցրել, բասկետբոլից՝ ընդհանուր առմամբ, 84 մասնակից, տարբեր տարիքային խմբերում:

Բասկետբոլի 16 տարեկան աղջիկների Արցախի հավաքական թիմը ՀՀ-ի առաջնությանը գրավել է 1-ին տեղ, իսկ մյուս տարիքային խմբերի առաջնությունների փուլերը դեռ շարունակվում են։ ՀՀ վոլեյբոլի առաջնությանը՝ 2 անգամ, Արցախից մասնակցել է 21 մարզիկ (պատանիներ և աղջիկներ)։ Արդյունքում՝ աղջիկների հավաքական թիմը գրավել է 3-րդ տեղը։ Հանդբոլ մարզաձևից՝ ՀՀ առաջնությանն ըստ տարիքային խմբերի՝ Արցախից 3 անգամ մասնակցել է ընդհանու թվով՝ 41 մարզիկ։

Այս մարզաձևից տարիքային խմբերի առաջնությունների փուլերը դեռ շարունակվում են։ Ծանրամարտի ՀՀ առաջնությանը մասնակցել է արցախցի 3 մարզիկ, որից մեկը գրավել է 3-րդ մրցանակային տեղ։ Բռնցքամարտ մարզաձևից Արցախի 9 մարզիկ մասնակցություն է ունեցել հուշամրցաշարի՝ գրավելով 5 մրցանակային տեղ, այդ թվում՝ 2-մարզիկ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, 1-ը՝ 2-րդ, իսկ 2 մարզիկ գրավել է 3-րդ տեղ:

Բնութագրությունը հասանալի չէ

Ձյուդոյի ՀՀ առաջնությանը մասնակցած արցախցի 23 մարզիկներից 2-ը գրավել են 1-ին պատավոր հորիզոնական,1-ական մարզիկ՝առաջին և երկրորդ տեղեր: ՀՀ առաջնությանը սպորտային մարմնամարզություն մարզաձևից Արցախից մասնակցել է 7 մարզիկ՝ գրավելով 4 մրցանակային՝առաջին և երկրորդ տեղեր: Սամբո մարզաձևից ՀՀ առաջնությանը մասնակցել է արցախցի 41 մարզիկ: Նրանցից 2-ը զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնական, 1-ը՝ երկրորդ,ևս 2-ը՝ երրորդ մրցանակային տեղեր:

Բնութագրությունը հասանալի չէ

Հաշվետու ժամանակահատվածում արցախցի շախմատիստներից մեկը, Հայաստանում մասնակցելով հուշամրցաշարի, գրավել է առաջին տեղ: ՀՀ առաջնություններին արցախցի մարզիկները բազմաթիվ մասնակցություններ են ունեցել և պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել նաև արևելյան մարտարվեստներից և ուժային այլ մարզաձևերից:Մասնավորապես՝ Թեքվոնդո մարզաձևից՝ ՀՀ առաջնությանը մասնակցել է 7 մարզիկ՝ գրավելով 3 մրցանակային՝ այդ թվում նաև առաջին տեղ:

Բնութագրությունը հասանալի չէ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախում կազմակերպվել և անց է կացվել Հանրապետական 3 առաջնություն, մասնակցությամբ 233 մարզիկների։ Կարատե-դո մարզաձևից ՀՀ առաջնությանը արցախցի երկու մարզիկ զբաղեցրել են առաջին և երկրորդ տեղեր, ուշու քունգ-ֆու մարզաձևից՝ 25 մարզիկ, մասնակցելով մրցաշարի, գրավել է 33 մրցանակային տեղ․որից առաջին տեղ՝16 մարզիկ, երկրորդ տեղ՝ 8, երրորդ տեղ՝ 9 մարզիկ, օյամա կիոկուշին կարատե-դո մարզաձևի հայաստանյան մրցաշարի է մասնակցել 3 մարզիկ՝ գրավելով առաջին մրցանակային տեղ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search