Artsakhpress

Սփյուռք

Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը ցույց կանցկացնի Թուրքիայի դեսպանատան առջև

Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն այս տարի ապրիլի 24-ին անցկացվելու են մի քանի ուղղություններով:

Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը ցույց կանցկացնի Թուրքիայի դեսպանատան առջև

Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը ցույց կանցկացնի Թուրքիայի դեսպանատան առջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը նշել է, որ առաջին հանգրվանը պաշտոնական ոգեկոչման արարողությունն է, որը տեղի է ունենալու Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Մասնակցելու են քաղաքական դեմքեր, պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքապետներ: Կլինեն պաշտոնական ելույթներ, որոնցից հետո ներկաները ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ ցեղասպանության նահատակների:

Միջոցառումների երկրորդ հատվածը նախատեսված է Բելգիայում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ հայ համայնքը ցույց կանցկացնի՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Այս երկու նախաձեռնությունները, ցավոք, չեն կայանա այնպես, ինչպես նախորդ տարիներին: Պատճառը՝ համավարակով պայմանավարոված սահմանափակումներն են: Առավելագույնը 50 հոգի պետք է կարողանա մասնակցել միջոցառումներին»,- ասել է Հարութ Շիրինյանը:
Ապրիլքսանչորսյան ծրագրի հաջորդ հանգրվանը գեղարվեստական, մշակութային միջոցառումներն են, որոնք այս տարի տեղի են ունենալու առցանց՝ կրկին համավարակով պայմանավորված:
Հարութ Շիրինյանի խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկներում առանցքային ուշադրության կենտրոնում է լինելու 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի բնակիչների:
«Փաստ է, որ Թուրքիան ակտիվ ու վճռորոշ դերակատարում ուենցավ այդ պատերազմի ժամանակ՝ ներառյալ վարձկան ահաբեկիչներ ուղարկելով Ադրբեջանին: Փաստ է, որ 2020 թ. կատարվածը Հայոց ցեղասպանութայան շարունակությունն է: Շատ երկրների խոհրդարաններ դատապարտեցին Թուրքիայի մասնակցությունը, և մենք ակնկալում ենք խստագույն դատապարտումների շարունակություն»,- ասել է նա:
Ըստ Հարութ Շիրինյանի՝ այն պետությունները, որտեղ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է, պետք է հասկանան, որ այդ ճանաչումը կարող է լինել անիմաստ, եթե տվյալ պետությունը թույլատրի, որ հայ ժողովուրդը նույն բնաջնջման վտանգի տակ դրվի նույն ցեղասպան պետության կողմից, որ 106 տարի առաջ էր դեռ ծրագրել դա:
«Մենք պետք է պայքարը շարունակենք, որ Հայոց ցեղասպանության ցանկացած ճանաչում իրականության մեջ դառնա հայ ժողովրդի անվտանգության մակարդակը բարձրացնելու հոմանիշը»,-հավելել է նա:
Հարութ Շիրինյանը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին՝ կեսօրին, Բելգիայի համայնքային կոմիտեի կազմակերպմամբ, եվրոպական հաստատությունների առջև տեղի կունենա ակցիա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով, նրանց ազատ արձակելու պահանջով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search