Artsakhpress

Քաղաքական

Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է. Քրիս Բոհջալյանի բացառիկ հարցազրույցը

Թուրքիան պետք է տեսնի և ընդունի իր օսմանյան նախնիների ձեռքի արյունը:

Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է. Քրիս Բոհջալյանի բացառիկ հարցազրույցը

Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է. Քրիս Բոհջալյանի բացառիկ հարցազրույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշում է ամերիկահայ գրող, բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը` «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա հարցադրում է կատարում՝ արդյո՞ք Թուրքիան կաջակցեր Ադրբեջանին Արցախի դեմ վայրագ հարձակման ժամանակ, եթե աշխարհը նրանց պատասխանատվության ենթարկեր Հայոց ցեղասպանության համար, ու միանշանակ վստահ է՝ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը շատ կարևոր է:
-Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց ո՞րը պետք է լինի առաջադեմ մարդկության հիմնական խնդիրը` այդպիսի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման տեսանկյունից:
-Մենք գիտենք, որ ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է, որը հաջորդ ցեղասպանության առաջին փուլն է: Հայոց ցեղասպանության մասին իմ՝ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի ամենաշատ մեջբերվող տողն է. «Հայերին հրեաներին, կամբոջացիներին, բոսնիացիներին և ռուանդացիներին կապող մի գիծ կա: Ակնհայտորեն ավելին կա, բայց իրականում որքա՞ն ցեղասպանություն կարող է պարունակել մեկ նախադասությունը»: Այնպես որ, ես կարծում եմ, որ կրթությունը վճռորոշ դեր ունի: Մարդիկ պետք է իմանան իրենց պատմությունը, որպեսզի պատմությունը չկրկնվի: Ահա թե ինչու Նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը ապրիլի 24-ին այնքան կարևոր է:
Թուրքիայի հակահայկական ռասիզմը շարունակվեց վերջին 106 տարիներին, քանի որ ոչ ոք վարչախմբին պատասխանատվության չենթարկեց իր 1,5 միլիոն քաղաքացիների ոչնչացման և Ստամբուլից դուրս հայկական մշակույթի վերացման և բնաջնջման փորձի համար: Այնպես որ, կարևոր է նաև ոտքի կանգնել ընդդեմ ռասիզմի բոլոր ձևերի՝ որտեղ էլ այն բարձրացնի իր գարշելի գլուխը: Ահա թե ինչու շարժումները, ինչպիսին է «Սև կյանքերը կարևոր են», նշանակալի են, և մենք պետք է աջակցենք դրանց:
-Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի կողմից իր պատմության հետ առերեսումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ քաղաքականությունն ու ժխտողականությունը, որը մենք տեսանք նաև բոլորովին վերջերս Արցախի դեմ 44-օրյա պատերազմում:
-Թուրքիան պետք է տեսնի և ընդունի իր օսմանյան նախնիների և պապերի ձեռքի արյունը: Ես չեմ ակնկալում, որ դա կլինի իմ կյանքի ընթացքում: Արդյո՞ք նրանք կաջակցեին Ադրբեջանին Արցախի դեմ իրենց վայրագ և առանց դրդապատճառի հարձակման գործում, եթե աշխարհը նրանց պատասխանատվության ենթարկեր Հայոց ցեղասպանության համար: Ես չգիտեմ: Բայց ես գիտեմ, որ ԱՄՆ-ը պետք է ավելին աներ 44-օրյա պատերազմը դադարեցնելու համար: Ամբողջ աշխարհը պետք է ավելին աներ: Փաստն այն է, որ անցած քառորդ դարում աշխարհը պետք է ավելին աներ` Արցախի սահմանները կայունացնելու և Կովկասի այդ անկյունում խաղաղություն ապահովելու համար:
-Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդն արդար հատուցման տեսանկյունից: Արդյո՞ք ճանաչումն ու Թուրքիայի ներողությունը բավարար են պատմական արդարությունը վերականգնելու համար:
-Մենք երբևէ հետ կբերե՞նք Վանը: Արարա՞տը: Շուշի՞ն: Կրկին, հավանաբար, ոչ իմ կյանքի ընթացքում: Արդյո՞ք փոխհատուցումներ կլինեն: Կրկին կասկածում եմ դրանում: Բայց դա չի նշանակում, որ Նախագահ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը կարևոր չէ: Դա կարեւոր է: Այն ազդակ է, որ մարդու իրավունքները և պարկեշտությունը կարևոր են, և պատմությունը չի կարող փոփոխվել: Փաստերը փաստեր են:
Տեղեկանք. Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին, Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք), ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան), ապա տեղափոխվել  Լինքոլն բնակության (Վերմոնտ, ԱՄՆ): Հեղինակ է 20 վեպի, ակնարկների ժողովածուի, ամսագրային ու լրագրային բազմաթիվ հոդվածների: Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզվով: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստական պատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: «Այս գիրքը գրելու գլխավոր պատճառը մարդկանց իրազեկելու ցանկությունս էր, որպեսզի ԱՄՆ-ում, Կանադայում` հենց իմ կողքին, մարդիկ իմանան, որ 1,5 մլն հայեր սպանվել են իրենց իսկ կառավարության ձեռքով` 20-րդ դարում` առաջին ցեղասպանության ժամանակ։ Գիրքը գրել եմ նաև, քանի որ ուղիղ կապ կա Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների միջև. այս ցուցակը շատ երկար է։ Գիրքը նաև տուրք է իմ սեփական ընտանիքին։ Ժամանակն էր` պատմել տատիս ու պապիս պատմությունը, որ նրանք երկնքից տեսնեն»,-գրքի մասին ասել է հեղինակը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search