Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է ամենամյա ջահերթ

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի երիտասարդական և ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում քիչ առաջ ավարտվել է «Հիշում ենք, պահանջում և վերադառնալու ենք» կարգախոսով ավանդական ջահերթը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի:

Ստեփանակերտում կազմակերպվել է ամենամյա ջահերթ

Ստեփանակերտում կազմակերպվել է ամենամյա ջահերթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ ջահերթը, միջոցառման մասնակիցները մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել են հոգեհանգստի պատարագին:
 Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Այնուհետև նրանք եկեղեցու բակից շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող:
 Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Երթի ընթացքում մասնակիցները հնչեցրել են «ճանաչում», «հատուցում» և ցեղասպանությունը դատապարտող այլ արտահայտություններ։
 
Զանգակատուն-հուշակոթողի մոտ ելույթով հանդես է եկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 Բնութագրությունը հասանալի չէ
Նա իր խոսքում մասնավորապես ասել է, որ եթե ուզում ենք հաղթել, ապա պետք է միաբանվենք մեկ ճշմարիտ գաղափարախոսության շուրջ, որով կկարողանանք պահպանել մեր ինքնությունը, պետականությունը, եկեղեցին։
 
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունն է, այն մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Անպատժելիությունն այս տարիների ընթացքում դրսևորվել է նոր իրագործված հանցագործություններով, որոնցից ամենավերջինը 2020 թվականի սեպտեմբերին հայության դեմ նոր ցեղասպանական գործողություններն են։ Կարծում եմ, որ պահաջատիրության հարցում մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի կողմից դրա ճանաչումը, օսմանյան կայսրության տարածքում ապրող հայ բնակչության բոլոր իրավունքների վերականգնումը» -ընդգծել է Գ. Ստեփանյանը։
ՀՅԴ բյուրոյի երիտասարդական թևի պատասխանատու Արշակ Մեսրոպյանի խոսքով՝ իրենց աշխարհասփյուռ երիտասարդական կառույցը լծված է հայ դատի արդար լուծման սուրբ առաքելությանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Հայ դատի երկու կարևոր ուղղություններն են հանդիսանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը , հատուցումը և Արցախի ճանաչումը։ Այս երկու ազգային հիմնախնդիրները փոխկապակցված են։ Քանի որ մարդկության դեմ ոճրագործությունները մնում են անպատիժ, ապա նոր հանցագործություններ են կատարվում։ Մենք պետք է ապավինենք միմիայն մեր սեփական ուժերին և լինենք վրիժառու», -ասել է Ա. Մեսրոպյանը։
 
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանն իր ելույթում կարևոր է համարել ամենամյա ջահերթը։
Բնութագրությունը հասանալի չէ«Ցեղասպանությանը նվիրված պահանջատիրական երթով ոչ միայն Թուրքիայից ենք պահանջում, այլև` Ադրբեջանից։ Արցախյան պատերազմին ի պատասխան մենք ունեցանք տեղահանված հայություն։ Մենք որքան էլ երթեր կազմակերպենք, ամեն դեպքում` մեր անվտանգության երաշխավորը հայ զինվորն է։ Պետք է վերականգնենք հայկական հզոր բանակը և ստեղծենք մեր ապագան»,- նշել է Ս. Շահվերդյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Ճանապարհին ջահերթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները։ 
Բնութագրությունը հասանալի չէ
Միջոցառման վերջում «Մռակած» պետական երգչախումբը հանդես է եկել կատարմամբ։ Այնուհետև կատարվել է մոմավառություն։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search