Լոուելում` Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ, կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Լոուելում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
Լոուելում` Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ, կանգնեցվել է Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների և քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի օգնությամբ սկսել է իրագործվել 2011թ-ից:
Հետագայում նրանց են միացել Մերիմակ Վելիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները:Բրոնզից և գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է:
«Քարն ու բրոնզը խորհրդանշում են մարմնի և հոգու միասնությունը»,- նշել է հեղինակը: Հուշարձանի վերևի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքևում:
Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը: Խաչի ներքևում մակագրություն կա. «Հանգույց առ հանգույց նրա ձեռքերը հյուսում են հայ ժողովրդի պատմությունը:
Չնայած ցեղասպանության ցավին և սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը և երազանքները, քանի որ մենք ծաղկում և բարգավաճում ենք»:Հուշարձանի մեջտեղում անգլերենով և հայերենով գրված է «Իհիշատակ»: