Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես. այն բա կլինի երկու շաբաթ:

Ստեփանակերտում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես

Ստեփանակերտում բացվել է «Ադրբեջանը   քաղաքակրթության   թշնամի»      խորագրով   ցուցահանդես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-իթղթակցի հետ զրույցում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացվել է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող 46 հուշարձանի նկար:

Բնութագրությունը հասանալի չէ

Ա. Հայրապետյանի խոսքով՝ ցուցադրված նկարներում հուշարձաններն այն տեսքով են, որ ունեցել են մինչև Արցախյան երրորդ պատերազմը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք համացանցում տարածված լուսանկարների, տեսանյութերի և այլ հստակ տեղեկությունների հիման վրա հավաքագրել ենք պատերազմից հետո վանդալիզմի ենթարկված մեր պատմական-մշակութային հուշարձանների մասին ինֆորմացիաները և ցուցադրել սլայդի միջոցով: Ադրբեջանը շարունակում է մշակութային իր ջարդարարական քայլերը՝ փորձելով վերջ դնել հայկական հարուստ ու դարավոր մշակութային ժառանգությանը: Հայկական պատմական հուշարձանների քանդման, ավերման փաստը հիմք ընդունելով՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև կապ է հաստատել խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով թշնամու կողմից իրականացվող վանդալիզմի մասին»,- մասնավորապես ասել է Ա. Հայրապետյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ճապոնիայում Հայաստանի անկախության տոնի առթիվ հայկական մշակույթի փառատոն է անցկացվել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Search