Արցախի Հանրապետության առաջին 300 խոշոր հարկատուներն այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 3 միլիարդ 22,1 միլիոն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի 63,2 տոկոսը:
Արցախի պետբյուջեի մուտքերի ավելի քան 60 տոկոսն առաջին եռամսյակում ապահովել են 300 խոշոր հարկատուները
«Խոշոր հարկ վճարողների ցուցանիշներում արձանագրվել են էական փոփոխություններ` պայմանավորված Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասներով, գործունեության ծավալների կրճատմամբ, ինչպես նաև դրույքաչափերի փոփոխությամբ: Հանրապետության թիվ 1 հարկատուի` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից այս տարվա 1-ին եռամսյակում վճարվել է 199 մլն դրամ հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 3 միլիարդ 311 մլն դրամ, ինչը պայմանավորված է վերջինիս ոչ ամբողջական ծավալով գործունեության իրականացմամբ»,-մանրամասնել են պետեկամուտների կոմիտեից: