Սույն թվականի ապրիլի 26-ից 29-ը ՀՀ մայրաքաղաք Երևանում անցկացվող Երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնությունում, Արցախի Հանրապետության երիտասարդների ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամներ Արսեն Շաբոյանը (97 կգ քաշային կարգ) և Տիգրան Առաքելյանը (79 կգ քաշային կարգ) գրավել են պատվավոր 2-րդ տեղ: