Artsakhpress

Հասարակական

Ինչ եղանակներ են նախատեսվում կորցրած գույքի փոխհատուցման վերաբերյալ

Ընթացիկ տարվա մարտին ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է «ԱՀ պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքին պատերազմի հետևանքով հասցված վնասների հաշվառման և գնահատման հանրապետական հանձնաժողով», որի նպատակն է ի մի բերել պատերազմական գործողությունների հետևանքով հանրապետության տնտեսությանը հասցված ընդհանուր վնասների չափը:

Ինչ եղանակներ են նախատեսվում կորցրած գույքի փոխհատուցման վերաբերյալ

Ինչ եղանակներ են նախատեսվում կորցրած գույքի փոխհատուցման վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի ղեկավար , ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը նշել է, որ աշխատանքային խմբում ընդգրկված են մասնագետներ Հայաստանից և Արցախից։
«Փորձում ենք կենտրոնացնել բոլոր ուժերը և ծավալուն այս աշխատանքներն իրականացնել պատշաճ ձևով: Գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի կազմում, յուրաքանչյուրն իր մասով պետք է հաշվառի հանրապետությունում գույքին հասցված վնասները և ներկայացնի կազմին, որից հետո կիրականացվեն գնահատման աշխատանքներ: Մեծ գործառույթ ունեն կատարելու ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները, համայնքների ղեկավարները, ինչպես նաև «Արցախէներգո», «Արցախգազ», «Արցախկապ» ՓԲ ընկերությունները: Այս կառույցներին արդեն իսկ ներկայացրել ենք պահանջները , և յուրաքանչյուրն իր մասով արդեն իսկ փաստացի տեղեկացնում է վնասների չափերի մասին» ,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ կորուստների մեջ կա նաև չհաշվառված գույք . այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում, որպեսզի դրանք ևս հաշվառվեն։
Խոսելով վերահսկողության մասին՝ հանձնաժողովի նախագահն ասել է, որ իրենց կազմը, ընդհանուր առմամբ վնասների չափն է գնահատելու, իսկ երկրորդ հանձնաժողովը, որը  ստեղծվել է ԱՀ նախագահի հրամանագրով, իրականացնելու է հասցված վնասների դիմաց աջակցության տրամադրումը ՝ համաձայն ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված ուղղությունների։
Բնութագրությունը հասանալի չէ«Ուզում եմ մեր բնակչությանը տեղեկացնել, որ հասցված վնասի դիմաց մենք չենք իրականացնում փոխհատուցում, քանի որ սա աջակցության ծրագիր է: Ծրագրում ընդգրկված են մարդատար մեքենաներին, բեռնատար, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ նշանակության մեխանիզմներին, անշարժ գույքին ՝ ոչ բնակելի, որի մեջ մտնում են արտադրամասեր( ֆերմաներ, ռեստորաններ և հասարակական նշանակության այլ շինություններ), նյութական ակտիվներին կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվափեթակներ, պտղատու այգի և խաղողայգիներ) հասցված վնասները: Բացի հանձնաժողովից, մենք արդեն ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը զբաղվում է փաստահավաք գործերով: Ընտրել ենք աշխատանքային խմբի տեղակայման վայրը, այժմ զբաղվում ենք տարածքի կահավորման, ինչպես նաև համացանցի, հեռախոսակապի տեղադրման հարցերով: Առաջիկա տասը օրերի ընթացքում համապատասխան մասնագետների ընդգրկմամբ տարբեր լրատվամիջոցներով հանրությանը տեղեկացնելու ենք մեր տեղակայման վայրի և կոնտակտների մասին, որպեսզի ներկայացնեն իրենց դիմումները: Բացի այս կարգից, Կադաստրի պետական կոմիտեն պետք է ներկայացնի աջակցության միջոցառումների  կարգը, որն արդեն մշակված է, որտեղ նշվում է անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև , թե որ դեպքում դրամական ինչ աջակցություն է տրամադրվելու և այլն։  Գործելու են նաև սահմանափակումներ։ Այստեղ շատ կարևոր է քաղաքացիների ազնիվ վերաբերմունքը, որովհետև արդեն իսկ ստանում ենք տարբեր խնդիրներով դիմումներ»,- եզրափակել է Կ. Շահրամանյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search