Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթների քանդումը:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու գմբեթների քանդումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից:
«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործնթացը կասեցնելու համար»,- գրված է հայտարարության մեջ:
Մինչև Արցախյան երրորդ պատերազմը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տեսքն ուներ